Մեր մասին
Մեր առաքելությունը
Համագործակցության համար կապ հաստատեք մեզ հետ
Նորություններ
-
«Իրավունք»․ նոր խաղ՝ կրթաժամանցի համար
Հետաքրքիր ժամանց՝ գումարած նոր գիտելիքներ․ Հանրային լրագրության ակումբը և Ժողովրդավարության զարգացմանը հիմնադրամը ներկայացնում են նոր արտադրանք՝ «Իրավունք» սեղանի ինտելեկտուալ խաղ։ Խաղի մշակումն իրականացվել է «Դը Գեյմ» ընկերության հետ։ Խաղը նախատեսված է ինչպես ապագա իրավաբանների, այնպես էլ իրավական ոլորտը լուսաբանող լրագրողների, մանկավարժների ու իրավական ոլորտով հետաքրքրվող քաղաքացիների համար։ «Բարդ թեմաները թեթև ու խաղաֆիկացված ձևաչափերով ներկայացնելու կարիք կա»,
Ապրիլի 22, 2024 -
EduMedu. անվճար դասընթացների նոր հարթակ՝ սովորողների և դասավանդողների համար
Հանրային լրագրության ակումբը ներկայացնում է նոր՝ Edumedu.am անվճար կրթական հարթակը: Առանց դասացուցակի այս ազատ ուսումնական հարթակի նպատակն է խրախուսել ինքնուսուցումը և անձնական աճը՝ առաջարկելով առցանց դասընթացներ և ինքնակրթմանը նպաստող կրթական նյութեր՝ հայերենով։ Մենք հավատում ենք, որ շարունակական կրթությունը նոր հնարավորություններ բացահայտելու, նոր կարողություններ զարգացնելու և արդեն իսկ եղած հմտությունները կատարելագործելու բանալին է։ Հարթակում կարող եք
Ապրիլի 15, 2024 -
Համագործակցության ենք հրավիրում հաղորդակցության մասնագետների
Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) համագործակցության է հրավիրում հաղորդակցության, ռազմավարական հաղորդակցության, հասարակայնության հետ կապերի մասնագետների՝ կազմակերպության ծրագրերում ներգրավվելու և ընթացիկ կամ սպասվող նախաձեռնությունների մասին իրազեկելու նպատակով։ Եթե Դուք ցանկանում եք ներգրավված լինել ՀԼԱ ծրագրերում որպես հաղորդակցության մասնագետ, խնդրում ենք լրացնել Ձեր տվյալներն այս ձևաթղթում՝ կցելով Ձեր CV-ն, որպեսզի անհրաժեշտության դեպքում կապ հաստատենք Ձեզ հետ։ Ի դեպ,
Փետրվարի 26, 2024 -
Մեդիագրագիտության ուսուցումը՝ ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված մատչելի և ստեղծարար ձեռնարկներով
Հայաստանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում այսուհետ մեդիագրագիտության ուսուցումը կանցկացվի բոլորովին նոր ձեռնարկներով։ Դրանցում ներկայացված են տեսական դրույթներ մեդիայի և մեդիագրագիտության, մանկապարտեզի մանկավարժական գործընթացում մեդիակրթության ուղղությունների և մանկավարժական պայմանների մասին։ Ձեռնարկներով նախատեսված են նաև գործնական բնույթի աշխատանքներ՝ մեդիակրթությանն ուղղված կոնկրետ պարապմունքների պլաններ, թեմատիկ միավորներ, խաղերի օրինակներ, ինչպես նաև աշխատանք ծնողների հետ։ Ձեռնարկները մշակվել են «Քայլ առ քայլ»
Դեկտեմբերի 28, 2023
Հայտարարություններ
-
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են ՆԳՆ-ից բացառել ԶԼՄ-ների ներկայացուցիչների օրինական գործունեության խոչընդոտումները
25 ապրիլի, 2024, Երևան Ապրիլի 23-ին ՀՀ Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացն անընդունելի համարող և Բագրատաշեն-Այրում ճանապարհին բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների ու ոստիկանների միջև ընդհարումների ժամանակ խոչընդոտվել է «Առավոտ» օրաթերթի աշխատակից Գարիկ Մելքոնյանի օրինական մասնագիտական գործունեությունը։ Մասնավորապես՝ իրավապահները, նկատելով, որ իրենց գործողությունները նկարահանվում են, մոտեցել են լրատվամիջոցի ներկայացուցչին, նրանցից մեկը հարվածել ու Գարիկ Մելքոնյանի
Ապրիլի 25, 2024 -
Տեղեկատվական հանդիպում Երևանում․ Hack2Check հեքըթոն 2024
«Hack2Check. մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն»-ին ընդառաջ, Հանրային լրագրության ակումբը կազմակերպում է տեղեկատվական հանդիպում՝ հեքըթոնին մասնակցությամբ հետաքրքրված անձանց համար։ Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 26-ին, ժամը 17։00-18։00-ին՝ Լոֆթում (Երևան, Մոսկովյան 3)։ Տեղեկատվական հանդիպմանը կարող են մասնակցել ՏՏ ուղղվածությամբ ֆակուլտետների ուսանողներ, ստարտափերներ, ծրագրավորողներ, մեդիա ոլորտի ներկայացուցիչներ, լրագրողներ, մեդիագրագիտության փորձագետներ, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ․ ՏՏ անվտանգության մասնագետներ, կրթության ոլորտի՝
Ապրիլի 22, 2024 -
Տեղեկատվական հանդիպում Գյումրիում․ Hack2Check հեքըթոն 2024
«Hack2Check. մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն»-ին ընդառաջ, Հանրային լրագրության ակումբը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը կազմակերպում են տեղեկատվական հանդիպում՝ հեքըթոնին մասնակցությամբ հետաքրքրված անձանց համար։ Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 30-ին, ժամը 16։00-18։00-ին՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (Գյումրի, Գայի 1 փ․)։ Տեղեկատվական հանդիպմանը կարող են մասնակցել ՏՏ ուղղվածությամբ ֆակուլտետների ուսանողներ, ստարտափերներ, ծրագրավորողներ, մեդիա ոլորտի ներկայացուցիչներ, լրագրողներ, մեդիագրագիտության փորձագետներ, ՏՏ
Ապրիլի 19, 2024