վերջին հրապարակումներ

Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) առաքելությունն է նպաստել այնպիսի հասարակության ձևավորմանը, որտեղ պաշտպանված են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, խոսքի ազատությունը, բազմազանությունն ու բազմակարծությունը, իսկ հանրությունը զինված է մեդիագրագիտությամբ և քննադատական մտածողությամբ։

ՀԼԱ-ն իր առաքելությունն իրականացնում է կրթական և կարողությունների զարգացման ծրագրերի, հանրային երկխոսության, հետազոտության, հանրային շահին ուղղված լրագրության և մեդիա նախաձեռնությունների, ինչպես նաև համագործակցային հարթակների միջոցով՝ նպաստելով խաղաղարարությանը, տարածաշրջանային անվտանգությանը և համագործակցությանը։

Թեմատիկ ուղղություններ

Քաղհասարակություն. աջակցել քաղաքացիական հասարակության զարգացմանը, համագործակցությանը և քաղաքացիների ներգրավվածությանը հանրային գործընթացներում։

Ժողովրդավարություն. նպաստել Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, թափանցիկությանը, հաշվետվողականությանը և տեղեկացված հանրային մասնակցությանը։

Խաղաղաշինություն. խթանել երկխոսությունը, փոխըմբռնումը և վստահության կառուցումը՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, անվտանգությանը և համագործակցությանը։

Միջավայր. ձևավորել իրավունքահեն, անվտանգ և ներառական հանրային խոսքի ու համագործակցության միջավայր՝ դիմակայելով բևեռացմանը, ատելության խոսքին և մանիպուլյատիվ տեղեկատվությանը։

Քաղհասարակություն

Աջակցել ու խթանել քաղաքացիական հասարակության զարգացմանը

Միջավայր

Ժողովրդավարացում, խաղաղության կառուցում

Ժողովրդավարություն

Նպաստել Հայաստանի ժողովրդավարացմանը զարգացմանը

Խաղաղաշինություն

Նպաստել տարածաշրջանում երկխոսության ու խաղաղության կառուցմանը

ՀԼԱ-ն իր առաքելությունն իրականացնում է ծրագրային և գործընկերային մոտեցմամբ՝ նախագծերը դիտարկելով որպես երկարաժամկետ փոփոխություն, նորարարություն և համագործակցություն ձևավորելու գործիք։ 

Մեր նախաձեռնությունները միավորում են լրագրողների, քաղաքացիական հասարակության, փորձագետների և համայնքների ներուժը՝ թե ֆիզիկական, թե առցանց հարթակներում, որպեսզի համատեղ մշակվեն լուծումներ, ամրապնդվեն կարողություններն ու ցանցերը, և ստեղծվի կայուն ազդեցություն՝ մարդու իրավունքների, խոսքի ազատության, մեդիագրագիտության, հանրային երկխոսության, խաղաղարարության ու ժողովրդավարական դիմադրողականության ուղղություններով։  

Մեդիա կենտրոնը բազմակողմանի քննարկումներ ու բանավեճեր անցկացնելու, կարևոր զարգացումներն ու խնդիրները լսելի դարձնելու հարթակ է։ ՄԿ-ն կազմակերպում է պետության և քաղհասարակության երկխոսությունը՝ հնարավոր դարձնելով առկա խնդիրների բարձրաձայնումը և դրանց ուղղությամբ արդյունավետ լուծումների քննարկումը։

Ամենշաբաթյա քննարկում-բանավեճերը և ասուլիսները արձագանքում են մեր երկրում ու տարածաշրջանում ընթացող զարգացումներին, հրատապ խնդիրներին և վերհանում հասարակությանը հուզող հարցերը:

ՄԿ-ը նաև հնարավորություն է տալիս լրագրողներին առանձին հարցազրույցներ անցկացնել փորձագետների, քաղաքական-հասարակական գործիչների, իրավապաշտպանների, մտավորականների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և դիվանագետների հետ:

Քննարկում

Հարցազրույց

Բանավեճ

Ասուլիս

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն է, ստեղծվել է 2011 թ.-ի մարտին:

Հանրային լրագրության ակումբի ծրագրերը նպատակաուղղված են Հայաստանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը, նորարար նախաձեռնությունների միջոցով տարածաշրջանում երկխոսության, խաղաղության ու փոխըմբռնման նպաստմանը, ինչպես նաև ժողովրդավարական գործընթացների և քաղաքացիական հասարակության զարգացմանը: