Հայտարարություններ

Ընդունելություն․ Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատորի 2-րդ և 3-րդ հոսքի դասընթացներ

Երկու սերունդ կողք կողքի։ Հենց այսպես էլ մեկնարկում ենք մի նոր շրջան կրտսեր և ավագ լրագրողների համար, որտեղ բոլորս միասին կխորանանք փաստերի ստուգման մեջ։

Ուրախ ենք տեղեկացնել, որ Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատորի նոր հոսքի դասընթացներն արդեն ադապտացված՝ ըստ մասնագիտական կարողությունների, սպասում են հայտադիմումների պրոֆեսիոնալ լրագրողներից և ուսանող-լրագրողներից։

Երկու հոսքի զուգահեռ դասընթացներում պրոֆեսիոնալ լրագրողները հնարավորություն կունենան սովորելու փաստերի ստուգումն առավել խորացված մակարդակով, իսկ ուսանող-լրագրողներին հնարավորություն կընձեռվի ավելի վարժ տիրապետել փաստերի ստուգման մեջ կիրառվող բազային գործիքներին։

Յուրաքանչյուր խումբ մասնակցելու է երկօրյա աշխատաժողովի Աղվերանում, որը կվարի «Մալդիտա» իսպանական փաստերի ստուգման մեդիա կազմակերպության առաջատար մասնագետը։ Կապահովվի համաժամանակյա հայերեն թարգմանություն։

Ե՞րբ է տեղի ունենալու աքսելերատորի կուրսը․ 

Ուսանող-լրագրողների համար ապրիլի 5-7-ը (մեկնումը քաղաքից 11։00-ին, ժամանումը՝ 19։30),

Պրոֆեսիոնալ լրագրողների համար ապրիլի 7-9-ը (մեկնումը քաղաքից 11։00-ին, ժամանումը՝ 21։30)։

Մասնակիցների կեցության, ճանապարհածախսի հարցերը հոգում են կազմակերպիչները։

Հետաքրքրե՞ց, ապա անցեք այս հղումով և լրացրեք մասնակցության հայտը։ Հայտերն ընդունվում են մինչև ս․թ․ մարտի 26-ը ներառյալ։

Այս ամենից հետո յուրաքանչյուր խումբ կմասնակցի երկօրյա երևանյան սեմինարի, որտեղ արդեն տեղական փորձագետի հետ կուսումնասիրեն հայաստանյան փորձը։

Ի դեպ, սա դեռ ամենը չէ։ Մասնակցելով երկօրյա վերապատրաստումներին՝ հետագա փուլում մասնակիցները կկարողանան մշակել իրենց անհատական/խմբային նախագծերը փաստերի ստուգման համատեքստում, դրանք կգնահատվեն և կընտրվեն լավագույնները, որոնք կստանան ֆինանսական աջակցություն։

Հավելյալ մանրամասների կարող եք ծանոթանալ հայտարարությանը կից ներկայացված հավելվածների միջոցով․

Հավելված 1 – Աքսելերատորի մասին

Հավելված 2 – Անհատական նախագծերի մասին

Հավելված 3 – Անհատական նախագծերի ներկայացման ձևանմուշ

 

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել  ՀԼԱ ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Մարտիրոսյանի հետ՝ [email protected] էլ․ փոստի միջոցով։ Նամակի թեմա դաշտում հարկավոր է նշել՝ «MILA_Accelerator_Q&A»:

Այս դասընթացն իրականացվում է «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում։

 



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend