Հանրային լրագրությունը 

հասարակության անդամի 

մասնակցությունն է 

նորությունների ու 

տեղեկատվության 

հավաքագրման, փոխանցման,

վերլուծման ու տարածման մեջ: 

 

 


«Հանրային լրագրության ակումբ»

կազմակերպության նպատակն է

լուր սպառողին օգնել դառնալ

լուր ստեղծող ու տարածող: 





 

 

 

 

Ո՞վ է հանրային թղթակիցը:

 

 

 

 

Հանրային թղթակիցը նա է,

ով պատմում է իր տեսածի մասին: 

 

 

 

 



Դու` հանրային թղթակից ես:

 

 

 

 

Պարզապես, դու երևի դեռ չգիտե՞ս

այդ մասին:

 

 

 

 

Դու լրագո՞ղ ես:

Դու հանրային թղթակի՞ց ես:

 

 

 


«Հանրային լրագրության
ակումբ»-ը 

օգնելու է 
քեզ կողմնորոշվել

լրագրության ոլորտում: 

 

 

MyNews հանրային թղթակցության 

խաղաֆիկացված հարթակը 

հանրային թղթակիցների և 

պրոֆեսիոնալ լրագրողների համար 


ստեղծված, խաղային տարրեր 

ունեցող սոցիալական ցանց է: 

 

 

«Հանրային լրագրության ակումբ»

կազմակերպությունը ԱՄՆ-ում

հիմնադրված Հեքս/Հեքրս

միջազգային շարժման

հայաստանյան մասնաճյուղն է:

Խորհուրդներ

ՇՈՒՏՈՎ` ՄՈԲԱՅԼ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

Մեր թիմը նախապատրաստում է հանրային թղթակցության համար առանձին հավելված, որի շնորհիվ հույս ունենք որ կհեշտացնենք հանրային թղթակցության պրոցեսը, հնարավորություն տալով մարդկանց իրենց խելացի (smart) հեռախոսների միջոցով նյութեր տեղադրել «Իմ լուրերը» կայքում: 

Շուտով մենք հավելվածներ կթողարկենք iOS, Windows եւ Android համակարգերով աշխատող հեռախոսների համար: 

Հեռախոսային հավելվածը կունենա նաեւ Ընտրությունների ուղեցույց, Խորհուրդներ հանրային թղթակիցներին բաժիններ:  >>> 

Hacks Hackers

HACKS HACKERS

ՀԼԱ-ն «Hacks/Hackers» կազմակերպության մասնաճյուղն է Հաւյաստանում, եւ մեր գործունեությունը այդ շրջանակում մենք հիմնականում կենտրոնացնելու ենք Հեքըթոնների կազմակերպման վրա:

Հէքըթոններ եւ Հէքս/Հէքըրս հանդիպումներ կկազմակերպենք լրագրողների, քաղաքացիական թղթակիցների, ԶԼՄ ներկայացուցիչների. փորձագետների եւ ծրագրավորողների համար, փորձելով խրախուսել ԶԼՄ, ՀԿ ոլորտների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների ...  մանրամասն...

MyNews

ՀԱՆՐԱՅԻՆ ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ձեզ ենք ներկայացնում  սույն թվականի հունվարի 15-ից գործարկված Հանրային լրագրության ակումբի  «Իմ լուրերը» (www.mynews.am) հանրային թղթակցության հարթակի ապրիլի առաջին կեսի  թղթակցությունների ամփոփագիրը: 

Թղթակցությունների հեղինակները տարբեր մասնագիտություններ ունեցող հանրային թղթակիցների են, ոչ պրոֆեսիոնալ լրագրողներ:   «Իմ լուրերը» հարթակի նպատակն է խթանել հանրային թղթակցությունը եւ համագործակցության կամուրջ ստեղծել պրոֆեսիոնալ լրագրողների  եւ հանրային թղթակիցների միջեւ:  >>>

Մոբայլ լուծումները կհեշտացնեն թղթակցությունը

Մեր թիմը նախապատրաստում է հանրային թղթակցության համար առանձին հավելված, որի շնորհիվ հույս ունենք որ կհեշտացնենք հանրային թղթակցության պրոցեսը, հնարավորություն տալով մարդկանց իրենց խելացի (smart) հեռախոսների միջոցով նյութեր տեղադրել «Իմ լուրերը» կայքում: 

Մենք կարծում ենք, որ հանրային թղթակցությունն ավելի արդյունավետ  կերպով կարելի է խթանել, եթե ստեղծվի հարմարավետ հեռախոսային հավելված, որը հնարավոր կլինի օգտագործել տարբեր համակարգերով աշխատող  հեռախոսների միջոցով եւ որը հնարավորություն կտա տեղեկատվությունը տարածել միանգամից տարբեր ուղղություններով. ինչպես դեպի «Իմ լուրերը» կայք, այնպես էլ` համապատասխան պետական, հասարակական կառույցներ: 

մանրամասն...

www.mynews.am -ը փորձաշրջանի փուլում է

Ուզում ենք ձեզ ներկայացնել մեր նորաստեղխ կայքի փորձնական տարբերակը, որը մենք դեռ թեսթավորում ենք: Կարող եք օգտվել կայքից, այն մեզ կօգնի բարելավել կայքի աշխատանքը, վերամշակել կայքը, եւ հարմարեցնել այն օգտատերերի կարիքներին: Խոտանների մասին էլ կարող եք տեղեկացնել մեզ, ինչի համար շնորհակալ կլինենք: 

 


մանրամասն...


«Ես լրագրող եմ» - առանց քաշվելու կարող է այսօր ասել յուրաքանչյուրն, ով ունի մուտք դեպի ինտերնետ: Լուր գրելու, ստեղծելու ու տարածելու մենաշնորհն ինտերնետն ու նոր մեդիան վերացրին ընդամենը մի քանի տարում:
Ընդամենը մի քանի տարի առաջ մենք միայն ընթերցում մանրամասն ...

Խաղեր


Մենք ուսուցողական լրատվական խաղեր կստեղծենք լրատվական ոլորտում հանրության գիտելիքները եւ թղթակցության հմտությունները զարգացնելու համար, 
կուսուցանենք հանրային թղթակցություն եւ լրագրություն:

Մենք նաեւ նախագծելու ենք հետաքննող թղթակցություն ուսուցանող ստեղծագործ եւ զվարճալի խաղեր: Այս պահին մենք աշխատում ենք ՀԼԱ-ի առաջին ուսուցողական-կրթական խաղի ծրագրավորման վրա:

մանրամասն...

Ստորեւ հաջորդականությամբ ներկայացնում ենք Մոսկվայի լրագրության բարձրագույն դպրոցի դոցենտ, մուլտիմեդիա լրագրության մագիստրոս Օքսանա Սիլանտյեվայի անցկացրած դասընթացի ժամանակ տրված խորհուրդները: Սիլանտյեվայի`«Մեդիայի ուժը» կայքում զետեղված են մուլտիմեդիա լրագրողի աշխատանքի ցանկացած բնագավառի վերաբերյալ գործնական խորհուրդներ: մանրամասն

Ռեսուրսներ

ՀԼԱ-ն ներկայացնում է հանրային թղթակցության մի շարք հուսալի կայքերի մասին համառոտ տեղեկատվություն: 

Այստեղ մենք դիտարկում ենք ամենաճանաչված միջազգային ինտերնետային կայքերն ու բլոգերը, որոնց օգնությամբ լսելի են դառնում հանրային լրագրողների ձայները: Մենք նաեւ կպատմենք տեղական, հայկական հանրային թղթակցության նորաստեղծ հարթակների մասին:

Դուք հանրային լրագրո՞ղ եք: Ո՞րն է ձեր նախընտրած հարթակը: Տեղեկացրեք մեզ` ուղարկելով ձեր կարծիքները կամ պատմությունները [email protected] հասցեին, կամ մեկնաբանություններ թողնելով ներկայացված նյութերի ներքո:

Այս նյութերի մի մասը պատրաստելու համար մենք օգտվել ենք The Next Web կայքից:

մանրամասն...

Բաժանորդագրվեք նորություններին

Լրացրեք Ձեր էլ. փոստի հասցեն և սեղմեք «Հիշել» կոճակը:

Facebook       Twitter       GooglePlus       LinkedIn       YouTube            Odnoklasniki

Twitter