Ներգրավվածություն Համագործակցություն Նորարարություն
ԳլխավորՀանդիպումներ "FYCA" և "Espaces" կենտրոններում

Հանդիպումներ "FYCA" և "Espaces" կենտրոններում

 

2011 թ. նոյեմբերի ամսին ՀԼԱ աշխատակից Լուսինե Ավագյանը հանդիպումներ ունեցավ «Հայաստանի երիտասարդական ակումբների ֆեդերացիա» հասարակական կազմակերպության և «Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» կենտրոնի անդամների և կամավորների հետ: Ներկայացվեց ՀԼԱ-ի կողմից կազմակերպվելիք Հանրային թղթակցության դասընթաց-ճամբարն ու մասնակցության պայմանները:

169

Հանդիպմանը ներկա և տարբեր մասնագիտություններ ունեցող մոտ 12 երիտասարդներին ներկայացվեց Հանրային թղթակցության դասընթացին մասնակցելու միջոցով հանրային թղթակիցներ դառնալու, նոր գիտելիքներ ստանանալու հնարավորությունը: Համառոտ ներկայացվեց նաև My News խաղաֆիկացված հարթակի գաղափարը:

Երկու հանդիպումների ժամանակ մասնակիցներին գրավել էր լրագրող չլինելով հանդերձ` լրատվական գործիքներին տիրապետելու, հանրային թղթակիցներ դառնալու և հասարակությունում «վերահսկող ականատես» լինելու գաղափարը: Իսկ լրագրողների համար նորություն էր հանրային թղթակիցների հետ համագործակցելու միտքը:

 

Հեղինակեց Լուսինե Ավագյանը   

Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ի «Իմ լուրերը» հանրային թղթակցության հարթակի Անդրոիդ եւ iOS 
հավելվածներն արդեն պատրաստ են:

Հավելվածը ստեղծվել է «Մոբայլ տեխնոլոգիաներ` իրազեկ ընտրությունների համար» նախագծի շրջանակներում:  Հավելվածի տեխնիկական  իրականացումը, կատարվել է ՀԼԱ գործընկեր, այս նախագծում մեր տեխնիկական ծրագրերի համակարգող mLAB ECA –ի կողմից: 

Անդրոիդ հեռախոսների համար նախատեսված հավելվածը բեռնելու համար հարկավոր է սեղմել այստեղ:

Իսկ iOS համակարգով աշխատող հեռախոսների համար նախատեսված հավելվածը բեռնելու համար հարկավոր է սեղմել այստեղ: 

Ռեսուրսներ

ՀԼԱ-ն ներկայացնում է հանրային թղթակցության մի շարք հուսալի կայքերի մասին համառոտ տեղեկատվություն: 

Այստեղ մենք դիտարկում ենք ամենաճանաչված միջազգային ինտերնետային կայքերն ու բլոգերը, որոնց օգնությամբ լսելի են դառնում հանրային լրագրողների ձայները: Մենք նաեւ կպատմենք տեղական, հայկական հանրային թղթակցության նորաստեղծ հարթակների մասին:

Դուք հանրային լրագրո՞ղ եք: Ո՞րն է ձեր նախընտրած հարթակը: Տեղեկացրեք մեզ` ուղարկելով ձեր կարծիքները կամ պատմությունները [email protected] հասցեին, կամ մեկնաբանություններ թողնելով ներկայացված նյութերի ներքո:

Այս նյութերի մի մասը պատրաստելու համար մենք օգտվել ենք The Next Web կայքից:

մանրամասն...

Հանրային թղթակիցը...

Ինչպես թվիթել

Facebook       Twitter       GooglePlus       LinkedIn       YouTube            Odnoklasniki

Twitter