Ներգրավվածություն Համագործակցություն Նորարարություն
ԳլխավորԻմ լուրերը - MyNews

Իմ լուրերը - MyNews

49 
ՄԱՐԴԻԿ + ԼՈՒՐԵՐ + ԽԱՂԱՅԻՆ ՏԱՐՐԵՐ = «MyNews»=«ԻՄ ԼՈՒՐԵՐԸ» 

Հանրային լրագրության ակումբը իր՝  «Հանրային լրագրություն. վերափոխելով լուրերի սպառման գործընթացը Հայաստանում ակտիվ մասնակցության» ծրագրի շրջանակներում պատրաստել է առցանց  խաղաֆիկացված «MyNews» քաղաքացիական թղթակցության հարթակը, որը խաղային կառուցվածքի եւ պարգեւատրումների համակարգի միջոցով կխրախուսի համացանցի օգտատերերին` դառնալ պասիվ լուր սպառողից` ակտիվ տեղեկատվություն ստեղծող:

 «MyNews»-ը քաղաքացիական թղթակիցներին եւ հիմնական լրատվամիջոցների կամ մասնագիտացված լրատվական կայքերի համար աշխատող պրոֆեսիոնալ լրագրողներին կապող մի հարթակ կլինի:

«MyNews»-ում հանձնարարությունների բաժին կլինի, որի օգնությամբ լրագրողները կկարողանան առաջադրանքներ տալ «MyNews»-ում գրանցված քաղաքացիական թղթակիցներին:

«MyNews»-ի օգտատերերը կունենան համապատասխան վարկանիշային միավորներ, պարգեւատրումներ, պաշտոններ, մրցանակներ եւ այլն:

Նրանք կօգտագործեն իրենց միավորները վիրտուալ կամ իսկական նվերներ գնելու նպատակով:

Օգտատերերը թղթակցության մրցույթների կմասնակցեն եւ կշահեն  մրցանակներ: 

Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ի «Իմ լուրերը» հանրային թղթակցության հարթակի Անդրոիդ եւ iOS 
հավելվածներն արդեն պատրաստ են:

Հավելվածը ստեղծվել է «Մոբայլ տեխնոլոգիաներ` իրազեկ ընտրությունների համար» նախագծի շրջանակներում:  Հավելվածի տեխնիկական  իրականացումը, կատարվել է ՀԼԱ գործընկեր, այս նախագծում մեր տեխնիկական ծրագրերի համակարգող mLAB ECA –ի կողմից: 

Անդրոիդ հեռախոսների համար նախատեսված հավելվածը բեռնելու համար հարկավոր է սեղմել այստեղ:

Իսկ iOS համակարգով աշխատող հեռախոսների համար նախատեսված հավելվածը բեռնելու համար հարկավոր է սեղմել այստեղ: 

Ռեսուրսներ

ՀԼԱ-ն ներկայացնում է հանրային թղթակցության մի շարք հուսալի կայքերի մասին համառոտ տեղեկատվություն: 

Այստեղ մենք դիտարկում ենք ամենաճանաչված միջազգային ինտերնետային կայքերն ու բլոգերը, որոնց օգնությամբ լսելի են դառնում հանրային լրագրողների ձայները: Մենք նաեւ կպատմենք տեղական, հայկական հանրային թղթակցության նորաստեղծ հարթակների մասին:

Դուք հանրային լրագրո՞ղ եք: Ո՞րն է ձեր նախընտրած հարթակը: Տեղեկացրեք մեզ` ուղարկելով ձեր կարծիքները կամ պատմությունները [email protected] հասցեին, կամ մեկնաբանություններ թողնելով ներկայացված նյութերի ներքո:

Այս նյութերի մի մասը պատրաստելու համար մենք օգտվել ենք The Next Web կայքից:

մանրամասն...

Ի՞նչ է խաղաֆիկացիան

Խաղաֆիկացիան` խաղային տեխնոլոգիաների եւ մեխանիզմների կիրառումն է ոչ խաղային միջավայրերում:

Խաղաֆիկացիան օգտագործվում է կայքերում, նախաձեռնություններում, միջոցառումներում, արշավներում. մի խոսքով` գրեթե ամենուր, որտեղ նախատեսվում է մարդկային մասնակցություն, այդ մասնակցությունը խթանելու եւ ներգրավվածության գործընթացը հաճելի, ուրախ դարձնելու կամ` ժամանցային զգացողություն առաջացնելու նպատակով:

մանրամասն...

Հանրային թղթակիցը...

Ինչպես թվիթել

Facebook       Twitter       GooglePlus       LinkedIn       YouTube            Odnoklasniki

Twitter