Հայաստանի փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ լրագրողական աշխատանքների մրցույթ

 

Հայաստանի փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ լրագրողական աշխատանքների մրցույթ

 

  1. Ծրագրի նկարագիր

Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի համաֆինանսավորմամբ 2017 թ-ի․ դեկտեմբերին մեկնարկել է «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագիրը: Այն իրականացնում է «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը՝ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ։

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը՝ հանրային իրազեկման, լրագրողական աշխատանքների, ինչպես նաև առկա խնդիրների ու հնարավոր լուծումների վերաբերյալ բանավեճերի միջոցով։

Ծրագրի շրջանակներում հայտարարվում է Հայաստանի փակ կառույցներում, հատուկ խնամքի հաստատություններում, հոգեկան առողջության կենտրոններում և հատուկ դպրոցներում, ինչպես նաև բանակում մարդու իրավունքների իրավիճակի լուսաբանման լրագրողական աշխատանքների մրցույթ։

2.Լրագրողական մրցույթի մասին

Լրագրողական մրցույթի նպատակներն են․

  • Հանրության ուշադրությունը հրավիրել Հայաստանի փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում, հոգեկան առողջության կենտրոններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների խնդիրներին,
  • Նպաստել փակ հաստատություններում, հատուկ խնամքի հաստատություններում, հոգեկան առողջության կենտրոններում և հատուկ դպրոցներում ու բանակում մարդու իրավունքների խնդիրների լուսաբանմանը և հրապարակվող նյութերի որակի բարելավմանը։

3.Համապատասխանության չափանիշներ

Լրագրողական նյութերը պետք է վերաբերեն Հայաստանի փակ կառույցներում, հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում, ինչպես նաև բանակում մարդու իրավունքների խնդիրներին։

Լրագրողական նյութերը կարող են լինել տպագիր, պոդքասթ, ռադիո, հեռուստատեսային, առցանց, մուլտիմեդիա և լրագրողական ժանրում ընդունելի ցանկացած ձևաչափով:

Ներկայացված նյութերը պետք է պատրաստված և հրատարակված, հեռարձակված կամ համացանցում հրապարակված լինեն 2018 թ նոյեմբերի 15-ից  2019 թ օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում:

Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ: Նյութերը կարող են լինել հայերեն, ռուսերեն և անգլերեն: Մրցույթին ներկայացված նյութերի հեղինակային իրավունքները պատկանում են հեղինակներին:

4.Գնահատման չափանիշներ

Ներկայացված նյութերը կգնահատվեն հետևյալ չափանիշներով․

  • Համապատասխանություն մրցույթի թեմատիկ ուղվածությանը
  • Խնդիրների վերհանում, բացահայտում, հետաքննում և հետևողական լուսաբանում
  • Օբյեկտիվություն, հավասարակշռվածություն, փաստերի հավաստի և ճշգրիտ ներկայացում, լրագրողական էթիկայի կանոնների պահպանում
  • Նյութի ձևաչափի և մատուցման նորարար/ստեղծարար մոտեցում, նոր մեդիա գործիքների արդյունավետ կիրառում
  • Անդրադարձ զգայուն խնդիրներին և խոցելի խմբերի հիմնահարցերին փակ և կիսափակ հաստատություններում
  • Նյութի տեխնիկական որակ
  • Զգայական-գեղարվեստական լեզու, կերպարների հուզականություն
  • Փակ հաստատություններում, հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում ու բանակում կոնկրետ խնդիրների հասցեագրում, բացահայտում, հետևողական լուսաբանում։

Հատուկ ուշադրություն կդարձվի ներկայացվող աշխատանքներում վեր հանված գենդերային տեսանկյանն ու խոցելի խմբերի կարիքների ներկայացմանը, խոշտանգումների դեպքերի հետաքննությանը, կրթության իրավունքի իրացմանը։

Նախատեսված են մրցանակներ են հետևյալ անվանակարգերում`

  1. Լավագույն հետաքննական նյութ
  2. Լավագույն մարդկային պատմություն
  3. Լավագույն հեռուստահաղորդում
  4. Լավագույն հեռուստառեպորտաժ
  5. Լավագույն ռադիոնյութ/պոդքասթ
  6. Լավագույն առցանց նյութ  
  7. Լավագույն մուլտիմեդիա նյութ
  8. Լավագույն ֆոտոպատմություն

Անվանակարգ է սահմանվել նաև լրագրողական էթիկայի կանոնները լավագույնս պահպանած նյութի համար:

Քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրներին ամեն օր բախվող/բախված մարդկանց ձայնի հնարավորություն ընձեռելու և համակարգային փոփոխությունները խթանելու նպատակով մրցույթի շրջանակներում սահմանվել է հատուկ անվանակարգ՝ լրագրողական ժանրերում ստեղծագործող նախկին/ներկա բանտարկյալների համար։ Մրցույթին ներկայացված աշխատանքների հրապարակված լինելը պարտադիր պայման չէ։ Այս անվանակարգի գնահատման չափորոշիչներն են․

  • թեմայի կարևորություն,
  • փակ հաստատություններում առկա խնդիրների ներկայացում,
  • խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ։

5Մրցանակաբաշխություն

Հաղթողների համար նախատեսվում են ինչպես խոշոր դրամական (ներառյալ հարկերը), այնպես էլ ոչ դրամական մրցանակներ ու հավաստագրեր։ Մրցանակաբաշխության օրվա մասին լրացուցիչ կտեղեկացնենք:

Նույն միջոցառման շրջանակներում տեղի կունենա նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից հայտարարված՝ խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ մնալու բացարձակ իրավունքի իրացման վիճակի վերաբերյալ լրագրողական նյութերի մրցույթի մրցանակաբաշխությունը: Մրցույթը հայտարարվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի (GCRT) հետ համատեղ իրականացվող «Պայքար խոշտանգման և վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարած մրցույթի մասին առավել մանրամասն տես հղմամբ:

6Պահանջվող փաստաթղթեր և հայտերի ներկայացման վերջնաժամկետ

Հետաքրքրված լրագրողներն իրենց նյութերը կարող են ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ լրացնելով հետևյալ առցանց հայտադիմումը մինչև 2019 թ․օգոստոսի 31-ը։

Մրցույթին մասնակցելու համար լրագրողները պետք է ներկայացնեն հրապարակված նյութերի հղումը կամ հղումները։

Հրապարակումների շարքի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել բոլոր նյութերի հղումներն ըստ հերթականության։

Տպագիր հոդվածի դեպքում անհրաժեշտ է նյութի սկանը վերբեռնել որևէ ամպային հարթակ (օրինակ՝ Google drive, dropbox) և հայտում նշել համապատասխան փաստաթղթի հղումը։

Մրցույթի վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել [email protected] էլ-փոստով  կամ զանգահարել 37412 755898 համարով։

         

Print Friendly and PDF