03:03.2012 թվականին Հանրային լրագրության ակումբի գրասենյակում կրկին հյուրընկալել էինք հանրային թղթակիցների: Այս անգամ հանրային թղթակիցների հետ համդիպմանը ներկա էին նաև www.mynews.am կայքի խմբագիրներ և հանրային թղթակիցների խորհրդատուներ Տիգրան Հովհաննիսյանը և Ջուլիետա Առուշանյանը:Նրանք համակարգելու են և օգնելու են հանրային թղթակիցներին` ընտրությունների լուսաբանման բարդ գործընթացում:
Ընտրությունների լուսաբանումը քաղաքացիական լրագրողների աչքերով հնարավորություն կտա հանրային վերահսկողություն ապահովելու ընտրական գործընթացում:
Մոտ 15 հանրային թղթակիցներ ցանկություն են հայտնել լուսաբանելու առաջիկա ընտրությունները:
Նրանք այսօր ծանոթացան խմբագիրների հետ, քննարկեցին նախընտրական թղթակցային թեմաներ, ինչպես նաև` պլանավորեցին համատեղ աշխատանքը:
Խմբագիրների առաջարկած թեմաներից բացի նաև հանրային թղթակիցները իրենց առաջարկներով հանդես եկան:
Թղթակիցներն ընտրեցին մեկական թեմա, որոնց շուրջ կաշխատեն ու կտեղադրեն mynesw.am հանրային թղթակցության հարթակում: Թեմաները նախընտրական գործընթացի լուսաբանման են վերաբերում, որոնք ներկայացվելու են ֆոտո, տեսա պատմությունների և նոթագրությունների տեսքով:
Հաջորդ հանդիպումը մեկ շաբաթ անց է. նոր թեմաներ, նոր լուսաբանման ոճ, դեռևս չնկատված ու չլուսաբանված թեմաներ: Ընտրական գործընթացը լուսաբանելը միաժամանակ և՛ հետաքրքիր, և՛ պատասխանատու աշխատանք է:
Հաջողություն մաղթենք հանրային թղթակիցներին:
Բոլոր իրավունքները պաշտպանված են | PJC 2011
Կայքի պատրաստում՝ agnian.com