Մարտի 27-ին ավարտվեց Հանրային լրագրության ակումբի Հանրային թղթակցության 2-րդ ուսումնական դասընթաց-ճամբարը, որը սկսվել էր ս.թ. մարտի 23-ին:
Ճամբարին մասնակցեցին 10 հանրային լրագրող և 10 հանրային թղթակից: Որպես ազատ ունկնդիրներ` մեզ միացել էին ուսանողներ Կովկասի ինստիտուտից, որոնք ակտիվ մասնկացեցին ողջ դասընթացի ընթացքում:
Բացման խոսքով հանդես եկավ Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը, ով ներկայացրեց նաև հանրային թղթակիցների և լրագրողների համար նախատեսված www.mynews.amկայքը, որը գործարկվել է ս.թ-ի հունվարի 15-ին:
Դասընթացի առաջին երեք օրերն անցկացրեց Վրաստանից հրավիրված լրագրող, սոցիալական եւ ավանդական լրագրության ու մեդիայի մասնագետ, Eyewitness Reporting Studio-ի գլխավոր խմբագիր, Go Group Media ընկերության հիմնադիր Մարգարիտա Ախվլեդիանին:
Ի՞նչ է հանրային լրագրությունը և որո՞նք են դրա 6 ամենատարածված տարատեսակները` «մեկնաբան», «օգնական», «բլոգեր», «ես`մեդիա», «ես`մեդիա ընդլայնված ձեւաչափով», «մասնագետներ+ոչ մասնագետներ» . այս թեմաները դասընթացի մասնակիցները քննարկեցին` քննարկումները համադրելով պրակտիկ աշխատանքների հետ:
Մասնակիցները նաեւ քննարկեցին, թե ինչպես կարող են լրագրողներն ու հանրային թղթակիցները համագործակցել միմյանց հետ:
Դասընթաց ունեցավ նաեւ www.media.am կայքի խմբագիր, «Ինտերնյուս Հայաստան» ՀԿ ներկայացուցիչԳեղամ Վարդանյանը:
Գեղամ Վարդանյանը պատմեց մուլտիմեդիա ժանրերի մասին եւ օրինակներով ցույց տվեց, թե ինչպես կարելի է համացանցում պատմել պատմություն, ներկայացրեց լրագրությունում վիզուալիզացիայի այբուբենը, մասնավորապես ցուցադրեց, թե ինչպես կարելի է պարզ ու մատչելի ներկայացնել թվերը կամ այլ վիճակագրական տվյալներ: Գեղամ Վարդանյանը մասնակիցների կողմից պատրաստած նյութերի վերաբերյալ քննարկում ծավալեց:
Մասնակիցները դասըթնացի ընթացքում պատրաստեցին 27 թղթակցություններ` Երևանի «կնճռոտ» խնդիրների մասին, որոնք տեղադրվեցին «Իմ լուրերը» կայքում:
Դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեցան Սկայպով միանալ եգիպտացի բլոգեր, Բիրմինգhեմի համալսարանի կրտսեր հետազոտող Նոհա Ալի Աթեֆի հետ: Նոհան պատմեց Եգիպտոսում սոցիալական մեդիայի եւ հասարակական ակտիվիստների դերի մասին: Նա նաեւ խոսեց, թե ինչպես կարող են լրագրողները օգտվել սոցիալական մեդիայից եւ հանրային թղթակիցների ստեղծած նյութերից:
Իսկ օրվա երկրորդ հատվածը նվիրված էր ընտրությունների ճիշտ լուսաբանմանը:
Սամվել Մարտիրոսյանը, ով ինտերնետային անվտանգության եւ սոցիալական մեդիայի մասնագետ է, ներկայացրեց իր դիտարկումները ընտրությունների լուսաբանման, Հայաստանում ընտրական պրոցեսների ժամանակ սոցիալական մեդիա հարթակներում հայտնված արձագանքների մասին:
Սամվելը նաեւ մի շարք երկրների օրինակով ցույց տվեց, թե ինչպես կարելի է լուսաբանել ընտրությունները:
Սամվել Մարտիրոսյանը նաեւ ներկայացրեց iԴիտորդ կայքը, որ ստեղծվել է ընտրությունները լուսաբանելու համար:
Մասնակիցները ծանոթացան քարտեզանշման հմտություններին եւ Սամվել Մարտիրոսյանի հետ միասին Google maps-ում պատրաստեցին Երևանի գրադարանների հասցեները ու հեռախոսահամարները պարունակող քարտեզ:
Դասընթացի մասնակիցները քարտեզանշման հմտությունների ու հարթակների մասին նաեւ Սկայպի միջոցով զրուցեցին «OpenStreetMap» հիմնադրամը ներկայացնող Միկել Մըրոնի հետ (ԱՄՆ, Նյու-Յորք),:
Դասընթացի մասնակիցները Սամվել Մարտիրոսյանի օգնությամբ նաեւ սովորեցին, թե ինչպես անվտանգ լինել համացանցում, ինչպես մշակել գաղտնաբառեր, ինչպես պաշտպանել անձնական տեղեկատվությունը եւ ինչպես համացանցում պաշտպանված լինել հնարավոր վտանգներից:
ՀԼԱ-ն նաեւ հյուրընկալեց «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Հասմիկ Սարգսյանին, որի հետ մասնակիցները քննարկեցին հնարավոր ընտրական խախտումները, դիտորդական առաքելության առանձնահատկությունները, ընտրական օրենսգիրքն ու ընտրությունները լուսաբանող լրագրողների իրավունքները:
Դասընթացի նախօրեին մասնակիցներին բաժանվել էր ընտրություններին մասնակցող դիտորդների համար պատրաստված ստուգարքի հարցաշարն ու պատասխանները: Դասընթացի մասնակիցները պետք է «քննություն» հանձնեին այդ հարցաշարի վերաբերյալ: Յուրաքանչյուր մասնակից մինչեւ հինգ հարց էր կարող ընտրել «հարցապարկից»: Քննությունն անցավ բավականին զվարթ մթնոլորտում. կարելի է ասել, որ դասընթացի մասնակիցները ըստ արժանվույն էին պատրաստվել քննությանը և կարողացել էին մտապահել ընտրությունների եւ ընտրական օրենսգրքի վերաբերյալ կարեւոր տեղեկությունները:
Օրվա վերջում ցուցադրվեց Սեդա Մուրադյանի հեղինակած «Տնից` տուն» ֆիլմը, որը պատմում է Ղարաբաղյան պատերազմից առաջ Ադրբեջանից Հայաստան տեղափոխված հայերի եւ Հայաստանից Ադրբեջան տեղափոխված ադրբեջանցիների մասին, որոնք փոխանակել են իրենց գյուղերն ու խոստացել`չքանդել գյուղերում թողած գերեզմանները:
Դասընթացի` օպերատրության եւ լուսանկարչության վարպետության ժամն անցկացրեց Ինտերնյուս Հայաստան ՀԿ-ից լուսանկարիչ եւ օպերատոր Հակոբ Հովհաննիսյանը:
Ինչպե՞ս չ'լուսանկարել եւ չ'տեսանկարահանել:Հակոբ Հովհաննիսյանն ու մասնակիցները դիտեցին բոլոր այն նյութերը, որ պատրաստվել էին դասընթացի շրջանակներում` քննարկելով յուրաքանչյուր լուսանկար ու տեսապատմություն:
Հակոբ Հովհաննիսյանը մասնակիցներին ներկայացրեց, թե ինչպես ինքը կտեսանկարեր ու կլուսանկարեր տվյալ դեպքում:
Մասնակիցները նաեւ ուսումնասիրեցին, թե ինչպես են կիրառվում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում վիրավորանքի և զրպարտությանը վերաբերող հոդվածները:
Այս դասաժամն անցկացրեց իրավաբան Գեւորգ Հայրապետյանը `Ինֆորմացիայի ազատության կենտրոնից: Նա նաեւ ներկայացրեց ինֆորմացիայի ազատության մասին օրենքը:
Հանրային լրագրության ակումբի 2-րդ ուսումնական ճամբարի ավարտին մասնակիցները ստացան վկայագրեր, իսկ դասընթացի շրջանակներում ստեղծված նյութերից լավագույնները` խրախուսական մրցանակներ:
Մրցանակակիրներ դարձան.
Անուշ Շիլաջյանն ու Սաթենիկ Մելքոնյանը` «Նորքի մերկացող հսկան» ֆոտոպատմության համար : Մրցանակ` mynews.am –ի բաժակներ:
Մարիամ Առաքելյանն ու Արփինե Մինասյանը` «Էս էլ մեր գետնանցումները...» խորագրով ֆոտոպատմությունների եւ տեսանյութի համար : Մրցանակ` հիշողության կրիչներ:
Խրախուսական մրցանկաներ ստացան Ագնես Գասպարբեկյանն ու Աննա Բադալյանը ` «Օրինազանց երաժիշտը» տեսապատման համար : Մրցանակ` Ինեկոբանկի քարտեր:
Մրցանակի արժանացավ նաև Արթուր Հարությունյանի և Էլմիրա Աբգարյանի «Գլուխկոտրուկ. Ընտրեք ճիշտ տարբերակը» ֆոտոպատմությունը: Մրցանակ` Ինեկոբանկի քարտեր:
Ամենաակտիվը սոցցանցերում Անի Մկրտչյանն էր, ով ևս ստացավ խրախուսական մրցանակ` Ինեկոբանկի քարտ:
Խրախուսական մրցանակ ստացավ նաև Աշխեն Դավթյանն իր գեղեցիկ ու պրոֆեսիոնալ նկարների համար: Մրցանակ` Ինեկոբանկի քարտ:
Ապրիլի 20-ին Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ մեկնարկվելիք «Ընտրությունների լուսաբանման հմտությունները» թեմայով Հանրային թղթակցության հնգօրյա դասընթաց-ճամբարին մասնակցելու և նախընտրական գործընթացներն ու բուն մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու ցանկություն հայտնեցին մարտի 23-27-ը Հանրային թղթակցության դասընթաց-ճամբարին մասնակցած հանրային թղթակիցների և լրագրողների մեծ մասը`
1. Լիա Սայադյան
2. Սամվել Կիրակոսյան
3. Ագնես Գասպարբեկյան
4. Երվանդ Կարապետյան
5. Սեդա Վարդանյան
6. Էլմիրա Աբգարյան
7. Անուշ Շիլաջյան
8. Անի Մկրտչյան
9. Ամալյա Հովհաննիսյան
10. Արթուր Հարությունյան
11. Գևորգ Դերձյան
12. Արփինե Արզումանյան
13. Մանյա Պողոսյան
14. Պերճուհի Ղասաբյան
Բոլոր իրավունքները պաշտպանված են | PJC 2011
Կայքի պատրաստում՝ agnian.com