• Հայերեն
  • English
  Ներգրավվածություն Համագործակցություն Նորարարություն
HomeBlogsLusine's blogՄոբայլ լուծումները կհեշտացնեն թղթակցությունը

Մոբայլ լուծումները կհեշտացնեն թղթակցությունը

Մեր թիմը նախապատրաստում է հանրային թղթակցության համար առանձին հավելված, որի շնորհիվ հույս ունենք որ կհեշտացնենք հանրային թղթակցության պրոցեսը, հնարավորություն տալով մարդկանց իրենց խելացի (smart) հեռախոսների միջոցով նյութեր տեղադրել «Իմ լուրերը» կայքում: 

Մենք կարծում ենք, որ հանրային թղթակցությունն ավելի արդյունավետ  կերպով կարելի է խթանել, եթե ստեղծվի հարմարավետ հեռախոսային հավելված, որը հնարավոր կլինի օգտագործել տարբեր համակարգերով աշխատող  հեռախոսների միջոցով եւ որը հնարավորություն կտա տեղեկատվությունը տարածել միանգամից տարբեր ուղղություններով. ինչպես դեպի «Իմ լուրերը» կայք, այնպես էլ` համապատասխան պետական, հասարակական կառույցներ: 

«Իմ լուրերը» հավելվածները կդառնան կամուրջ հանրային թղթակիցների եւ լուր սպառողների` հասարակական եւ պետական կառույցների ներկայացուցիչների, ակտիվիստների եւ լրագրողների միջեւ: Կամուրջ, որը հնարավորություն կտա արագ ու հարմարավետ կերպով տարածել ականատեսի վկայություններ, պատմություններ, լուսանկարներ ու տեսանյութեր: 

Հեռախոսային հավելվածը կունենա նաեւ Ընտրությունների ուղեցույց, Խորհուրդներ հանրային թղթակիցներին բաժիններ: 

Հանրային լրագրության ակումբը www.mynews.am կայքը գործարկեց  2012թ.-ի  հունվարի 15-ին: Կայքը խաղաֆիկացված հարթակ է` հանրային թղթակիցների ու լրագրողների համար, որտեղ յուրաքանչյուրը կարող է տեղադրել թղթակցություններ, նյութեր, պատմություններ ու նաեւ կարող է ուղարկել թղթակցային պատվերներ կայքի այլ օգտատերերին : Կայքի մասին մանրամասներին կարող եք   տեղեկանալ այս տեսանյութում: 

Բջջային հեռախոսների համար նախատեսված հավելվածները հնարավորություն կտան մեր կայքի օգտատերերին անմիջապես իրենց հեռախոսից կայքում տեղադրել ֆոտո եւ տեսա նյութեր: Այնպես որ, «Ես տանը չեմ», «Համակարգիչս ինձ հետ չէ» … արդարացումներն այլեւս տեղին չեն լինելու :) նրանց համար, ովքեր ունեն խելացի հեռախոսներ: 

Այս նախագծի շրջանակներում մեր տեխնիկական գործընկերը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն է: Հավելվածները պատրաստ կլինեն 2012-ի մայիսին: Մաղթեք մեզ հաջողություն :): 

Նախագիծը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից Հանրային լրագրության ակումբի ստացած դրամաշնորհի միջոցով:

Ռեսուրսներ

ՀԼԱ-ն ներկայացնում է հանրային թղթակցության մի շարք հուսալի կայքերի մասին համառոտ տեղեկատվություն: 

Այստեղ մենք դիտարկում ենք ամենաճանաչված միջազգային ինտերնետային կայքերն ու բլոգերը, որոնց օգնությամբ լսելի են դառնում հանրային լրագրողների ձայները: Մենք նաեւ կպատմենք տեղական, հայկական հանրային թղթակցության նորաստեղծ հարթակների մասին:

Դուք հանրային լրագրո՞ղ եք: Ո՞րն է ձեր նախընտրած հարթակը: Տեղեկացրեք մեզ` ուղարկելով ձեր կարծիքները կամ պատմությունները [email protected] հասցեին, կամ մեկնաբանություններ թողնելով ներկայացված նյութերի ներքո:

Այս նյութերի մի մասը պատրաստելու համար մենք օգտվել ենք The Next Web կայքից:

մանրամասն...

Հանրային թղթակիցը...

Ինչպես թվիթել

Facebook       Twitter       GooglePlus       LinkedIn       YouTube            Odnoklasniki

Twitter