Մեդիա կենտրոնը, որը գործում է 2013 թվականից, քաղաքացիական հասարակությանն աջակցող հարթակ է՝ նախատեսված բազմակողմանի քննարկումների և հանրային քննարկումների ու բանավեճերի համար։ Այն նպաստում է հասարակական նշանակության զարգացումների, բարեփոխումների, խնդիրների, մարտահրավերների և դրանց լուծումների բարձրաձայնմանը։

Կենտրոնը ձևավորում է միջավայր բաց և կառուցողական երկխոսության համար՝ քննարկման դաշտ բերելով որոշումներ կայացնողներին, պետական կառույցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին․ ոլորտային մասնագետներին և փորձագետներին։ Այստեղ հնարավոր է բարձրաձայնել կարևոր հարցեր, վերլուծել հիմնախնդիրներն ու առաջարկել լուծումներ։

Ամենշաբաթյա քննարկում-բանավեճերն ու մամուլի ասուլիսները օպերատիվ կերպով արձագանքում են ինչպես երկրի ներսում, այնպես էլ տարածաշրջանում ընթացող զարգացումներին՝ ուշադրության կենտրոն բերելով այն թեմաները, որոնք հուզում են հասարակությանը, կամ կարևոր են Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար։

Բացի դրանից, Մեդիա կենտրոնը բաց է լրագրողների համար՝ տրամադրելով տարածք անհատական հարցազրույցների անցկացման համար փորձագետների, քաղաքական ու հասարակական գործիչների, իրավապաշտպանների, մտավորականների, ՀԿ ներկայացուցիչների և դիվանագետների հետ։

Մեդիա կենտրոնը ոչ միայն տեղեկատվության հաղորդման հարթակ է, այլ նաև տարածք՝ գաղափարների փոխանակման, կարծիքների համադրման և հանրային քննարկման խթանման համար։ Մենք բաց ենք նաև առաջարկների և պատրաստ՝ նոր գաղափարների իրականացմանը։

«Մեդիա կենտրոնի» առաքելությունն է ապահովել քաղաքացիական հասարակության կայուն եւ ակտիվ մասնակցությունը քաղաքական, հասարակական, սոցիալական կարեւորագույն խնդիրների քննարկումներում ու բանավեճերում՝ զարգացնելով բանավեճային մշակույթը, ստեղծելով միավորող աշխատանքային միջավայր լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչների համար ու նպաստելով համագործակցային մշակույթի կերտման ու խթանման գործընթացին:

 

Բազմակարծություն

Անդրադառնալով քաղաքական, հասարակական, սոցիալական կամ տնտեսական հրատապ խնդիրների` մենք ձգտում ենք ապահովել դրանց լուսաբանման բազմակողմանիությունը, քանի որ հավատում ենք, որ իրականությունը տեսանելի է միայն հնարավոր բոլոր տեսակետերի հատման կետում:

Համագործակցություն

Ստեղծելով իրազեկ և կառուցողական երկխոսության միջավայր` մենք նպաստում ենք համագործակցային մշակույթի ձևավորմանը, քանի որ հավատում ենք, որ համագործակցությունը եւ քաղաքացիական հասարակության ներուժի համախմբումը խնդիրների արդյունավետ լուծման հիմքն է:

Նորարարություն

Մենք շարժվում ենք նոր մեդիայի և նոր տեխնոլոգիաների զարգացմանը համաքայլ, քանի որ նորարարությունը համարում ենք հասանելիության և հասարակական իրազեկման բարձրացման անկյունաքարերից մեկը:

 

Վերահսկում

Մենք հավատում ենք, որ մեդիան եւ քաղաքացիական հասարակությունն ունեն հասարակական եւ քաղաքական գործընթացների նկատմամբ վերահսկողական կարևորագույն դեր, որը խթանում է իշխանությունների հաշվետու ու թափանցիկ քաղաքականության կիրառմանը:

 

Ընդլայնել և խթանել տեղեկատվության տարածման արդյունավետությունը Հայաստանում` ստեղծելով համագործակցություն քաղաքացիական շահերի պաշտպանության խմբերի, լրագրողների և արհեստավարժ լրատվամիջոցների միջոցով, նպաստել լրագրողական փոխհարաբերությունների, գործընկերության և համերաշխության ամրապնդմանը:

Բարձրացնել հասարակության իրազեկվածությունը կարևոր թեմաների շուրջ` օգտագործելով նոր տեխնոլոգիաների հնարավորությունները:
Ստեղծել բանավեճի մշակույթ` բանավեճերի շարք ունենալու միջոցով:
Բացահայտել և առաջ քաշել զգայուն խնդիրներ և տեսական ռիսկեր` հանդիսանալով դրանց հրապարակային քննարկումների միջնորդ:
Խթանել և ընդլայնել այն միջավայրը, որում հիմնական լրատվամիջոցները հետաքրքրված կլինեն օգտագործել տեղեկատվական հոսքերը:
Ձևավորել փակ հանդիպումների մշակույթ դիվանագետների, արտաքին քաղաքական որոշումներ կայացնողների և լրատվամիջոցների, ավագ լրագրողների միջև: